Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կրկին կարմիր բազուկի մասին
Մեր ամենօրյա օրաբաժնում իր ուրույն տեղն ունի կարմիր բազուկը։ Այն օգտակար է հանքային աղերով եւ սննդային բջջանյութով, որով գերազանցում է մյուս բանջարեղեններին։
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը եւ կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարեւոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Բազուկի հյութն, իհարկե, ունի նաեւ հակացուցումներ։ Հիշեք, որ հյութաքամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), այլ պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել եւ հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում։
- Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
- 1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
- 1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ եւ խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։ Կարգավորում է հեմոգլոբինը։
գ Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։
- Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) եւ դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
- Բազուկի, գազարի եւ խնձորի թարմ հյութերից պատրաստված կոկտեյլը առողջացնում է ստամոքսը եւ խթանում մարսողական գեղձերի աշխատանքը։
- Թարմ քերած բազուկը լցնել թանզիֆի մեջ եւ հյութը քամել: Պահել 15 րոպե, ապա 1 ճաշի գդալին ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ եւ խմել։ Օգնում է դեմքի «աստղիկների» անհետանալուն։
- 3 թեյի գդալ թարմ բազուկի հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր եւ լավ խառնել։ Քթի կաթիլների տեսքով յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-3 կաթիլ կաթեցրեք օրը 2-3 անգամ։ Օգնում է մրսածությանը։
Բազուկով հնագույն դեղատոմսեր՝
- Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ եւ վարունգի 10 մլ հյութերը խառնել եւ խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
- Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ եւ գազարի 120 մլ հյութերը խառնել եւ խմել սոված ստամոքսին։
- Բերանի եզերքի ճաքերին, մազերի եւ եղունգների կոտրատվելուն եւս օգնության է հասնում սովորական բազուկը։
Բազուկով աղցան
- Խաշել միջին մեծության 2 բազուկ, քերիչով անցկացնել, վրան լցնել 1 ճաշի գդալ կիտրոնահյութ, 1 վարունգ, խնձոր (միջին չափի), կես գլուխ սոխ (բոլորը մանր կտրատած)։ Ավելացնել խառը կանաչեղեն՝ կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ, քարավուզ), խորանարդիկներով մանր կտրատած խաշած միս, չմոռանալ լցնել աղն ու բիբարը։ Լավ խառնել, վրայից ավելացնել թթվասեր եւ զարդարել խաշած եւ կիսած ձվով։
- Միջին մեծության 2-3 բազուկները լավ մաքրել, վրան լցնել 3 լ եռացրած-սառեցրած ջուր եւ 2-4 ժամ (մարմանդ կրակի վրա) եփել կիսափակ վիճակում, այնքան ժամանակ, մինչեւ մնա 1 լ ջուր։ Այդ ջուրը սառեցնել մինչեւ 40 աստիճան, լցնել 1 լիտրանոց ապակե տարայի մեջ, որի մեջ նախապես սեւ հացի քառորդ կտոր է դրվել (հիշել, որ տան ջերմաստիճանը 24 աստիճանից ցածր չպետք է լինի)։ Ապակե տարան զգուշորեն փաթաթել շալով (առանց կափարիչի) եւ դնել մութ տեղում, պահել 3-4 օր։ Քամել։ Այս հեղուկը արդեն ջուր չէ, կարելի է ասել, բազուկի գինի։ Օգտագործել մինչեւ ուտելը կամ ուտելու ընթացքում, օրը 3 անգամ։ Պահել սառնարանի մեջ կամ զով տեղում։ Մեկ ամիս անց դրական բուժական արդյունքը զգացնել կտա։ Կդառնաք ավելի եռանդուն եւ կայտառ։
Օգտակար խորհուրդներ
Անքնության դեպքում նյարդերը հանգստացնող միջոց.
- Առյուծագի` 4 բաժին, մեղվախոտի (ՎպսՌրրՈ) տերեւներ` 2 բաժին, քեմոնի պտուղներ` 2 բաժին, ռազիանի պտուղներ` 20 գ, դեղատնային երիցուկի ծաղիկներ` 1 բաժին, պղպեղադաղձի տերեւներ` 1 բաժին, խնկածաղիկ (ՊցՔՌՓՈ)` 1 բաժին, գայլուկի կոներ` 1 բաժին: Մանրացնել, խառնել: 2 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 0,5լ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, քամել: Տաք եփուկին ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Ընդունել 2/3-ական բաժակ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն